

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել, որում Արթուր Վանեցյանի օգնականը գումար է բաժանում տարածքում հավաքված մարդկանց:
Տեսանյութին կից Ալեքսանյանը գրել է.
«Վանեցյանի մեկնաբանությունները այս վիդեոյի մասով, կարծում եմ՝ ոչ միայն անթույլատրելի են, այլև ստորացուցիչ։
Անկեղծ լինենք, չկա Հայաստանում գեթ մի մարդ, որ չհասկանա, թե ինչ է կատարվում այս հոլովակում, թե ինչու է Վանեցյանի օգնականը փող բաժանում ընդդիմադիր հավաքի (ենթադրաբար ոչ այս օրերի) շրջակայքում գտնվող կանանց, ինչու են կանայք ճանաչում ու անունով դիմում Վանեցյանի օգնականին, ինչու են նրանից տաքսու գումար պահանջում։
Լավ հո էս երկրի քաղաքացիները ապուշ չե՞ն, որ հավատան «մուրացիկներ էին, օգնականս փող էր բաժանում» հեքիաթին։ Հիմա լավ կամ վատ, այս կամ այն մոտիվացիայով կողքդ կանգնած մարդիկ են, երևի ելույթներիդ ժամանակ ծափ էլ տված կլինեն, ինչու՞ ես ուրանում էս մարդկանց, ինչու՞ ես մուրացիկ անվանում, հիմա քո ունեցած-չունեցած աջակիցներն էլ իրենք են։
Նաև խնդրում եմ բոլորիդ, հարգելի օգտատերեր, չթիրախավորել այս կանանց, վստահ եմ՝ նրանք բացարձակապես ճարահատյալ վիճակում են համաձայնել գումարի դիմաց կանգնել ու լսել Վանեցյանին, Սաղաթելյանին ու մյուսներին։ Ավելին՝ կարծում եմ այս տեսակի իրավահարաբերությունները պիտի կարգավորվեն օրենքով, ու այսօրինակ հավաքներին գումարի դիմաց մասնակցող քաղաքացիները պիտի ԽՍՀՄ ժամանակների քիմ․ գործարանների աշխատողների պես կաթ, մածուն ու բոնուսներ ստանան»։
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…