Լրահոս 24/7

Էրդողանը ապրիլի 24-ի առիթով ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին

Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի առիթով ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին, որն ընթերցվել է պատրիարքարանի մայր եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ:

«Մեկ անգամ ևս հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած օսմանյան հայերին և անկեղծ ցավակցությունս հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին», – մասնավորապես ասված է ուղերձում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Առաջին աշխարհամարտին հաջորդող տարիներն Օսմանյան կայսրության միլիոնավոր զավակների համար շատ ցավալի շրջան են եղել: Նրա պնդմամբ` մարդկության պարտքն է կիսել այդ ընդհանուր ցավը՝ առանց կրոնական, էթնիկ ու մշակութային խտրականության:

Թուրքիայի նախագահը իր ուղերձում շեշտել է «անցյալի վերքերը միասին ամոքելու և մարդկային կապերը ավելի ամրապնդելու կարևորությունը»:

«Հավատացած եմ, որ այս տրամաբանությամբ ցավերը ավելի խորացնելու փոխարեն պետք է միասին կառուցենք ապագան՝ ներշնչվելով հազար տարվա արմատներ ունեցող մեր համակեցությունից», – ասված է ուղերձում:

Անդրադառնալով հայ-թուրքական բանակցային գործընթացին` Թուրքիայի նախագահը նշել է, որ գիտի և շատ կարևորում է, որ հայ համայնքը անկեղծորեն սատարում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և երկու երկրների միջև սերտ համագործակցությանը:

«Ակնկալում եմ, որ դուք էլ ձեր հզոր ներդրումը կունենաք երկար տարիներ անց մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության համար առաջացած պատմական հնարավորության արժևորման հարցում», – ասել է Էրդողանը` վստահեցնելով՝ «ամեն ջանք գործադրելու են Թուրքիայի հայ քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար»:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

31 minutes ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

33 minutes ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

2 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

20 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago