Լրահոս 24/7

Գուտերեշը մինչ Մոսկվա և Կիև այցելելը կմեկնի Անկարա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վաղը կժամանի Անկարա, որտեղ նրան կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ ՄԱԿ-ի հաղորդագրությունում մանրամասներ նշված չեն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 26-ին այցելելու է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ապրիլի 28-ին էլ այցելելու է Կիև, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Թուրքիան միջնորդական ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար, մասնավորապես՝ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում կազմակերպել էր երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Նախօրեին էլ, ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական TRT հեռուստաընկերության հաղորդումը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանը և Ուկրաինան համատեղ հռչակագրի նախագիծ են մշակել, որը քննարկում են բանակցողները, և երկու պետությունների միջև «կուլիսներից դուրս կապեր են աշխատում»։

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

25 minutes ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

50 minutes ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

2 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

4 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

4 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

5 hours ago