Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱԴԾ-ն կանխել է ռուս հայտնի լրագրողի վրա հարձակվելու և սպանության փորձը:
«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը ծրագրել էր ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի հարձակումն ու սպանությունը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կոլեգիայում։
Իր հերթին ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը պարզաբանել է, որ դա մահափորձ է եղել Վլադիմիր Սոլովյովի դեմ։ Հարձակումը նախապատրաստվել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից՝ նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից:
Ներկայումս նրանք կալանավորված են և խոստովանական ցուցմունքներ են տալիս։