Կինո
25.04.2022

«Մալենա»․ Գեղեցկությունը չի փրկի աշխարհը

«Մալենա»․ Գեղեցկությունը չի փրկի աշխարհը

Մալենան հասարակ երիտասարդ կին է, ով ապրում է ոչ մեծ սիցիլիական քաղաքում։ 1940-ական թվականներն են՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկիզբը։

Մալենան մյուսներից գրեթե ոչնչով չի տարբերվում ՝ բացի իր անհավանական գեղեցկությամբ։ Այդ գեղեցկությունը խենթացնում է քաղաքի բնակիչներին։ Տղամարդիկ գիշերները երազում են Մալենային, իսկ կանայք՝ նախանձում են նրան և չարախոսում։

Քաղաքում լուր է հասնում, որ մարտի դաշտում զոհվել է Մալենայի ամուսինը։ Արդեն ոչ ոք չկար, որ կպաշտպաներ նրան։ Քաղաքաբնակները օգտվելով այդ հանգամանքից դժոխքի են վերածում Մալենայի կյանքը։

Ռեժիսոր Ջուզեպպե Տոռնատորեն ստեղծել է տխուր, բայց նոստալգիայով լի ֆիլմ։ Նա պատմել է պատմություն սիցիլիական դեռահասի հուշերից՝ անհավանական գեղեցիկ կնոջ մասին, որը ապրել էր հարևանությամբ։

Տոռնատորեն նաև ոգեշնչվել է իտալացի կինոգործիչ Ֆեդերիկո Ֆելինիով։ Բայց, ի տարբերություն նրա, ընտրել է ավելի դրամատիկ տոն իր պատմության համար։ Այդ գործում նրան օգնել է ամենահայտնի իտալացի կինոկոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հուզիչ երաժշտությունը։

Ֆաշիզմի և չարի քննադատությունը

Պատահական չէ, որ ֆիլմի գործողությունները զարգանում են պատերազմի ժամանակ։ Բանն այն է, որ շատ իտալացիներ այդ ժամանակ խրախուսում էին ֆաշիզմը և ազգայնամոլությունը։ Նրանք չէին հասկանում, որ դա իսկական չարիք է և պայքարում էին հորինված թշնամիների դեմ։

Նույն իրավիճակը տեսնում ենք ֆիլմում․ Մալենան է հորինված թշնամին։ Նրա կյանքը բոլորը թունավորում էին և դա թվում էր ճշմարիտ։ Չէ որ քաղաքաբնակների կարծիքով գեղեցիկ կինը չէր կարող լինել առանց մեղքերի։ Բայց Մալենան, ֆաշիստական ռեժիմի թշնամիների պես, ի սկզբանե մեղավոր չէր ոչնչում։

Այդպես Տոռնատորեն վերծանել է ֆիլմի գլխավոր գաղափարը՝ մարդիկ միշտ հակված են տեսնել չարը այնտեղ, ինչը նրանց նման չէ։

Պատմական տիպիկություն

«Մալենան» Լուչանո Վինցենզոլի հեղինակած գրքի էկրանավորումն է։ Նա պնդել է, որպեսզի Տոռնատորեն հատուկ ընդգծի պատմական դետալները, ինչը ռեժիսորը հենց այդպես էլ արել է։ Ֆիլմը տիպիկ նկարագրում է 1940-ականների Սիցիլիայի կյանքը։

Օրինակ, Մալենայի հայրը ուսուցիչ է աշխատում, և նրա աշխատավարձը հազիվ հերիքում է ուտելիքի։ Մալենան հուսահատ փնտրում է աշխատանք, որպեսզի օգնի նրան, բայց ստանում է անպարկեշտ առաջարկներ։ 1940-ականներին Իտալիայում հենց այդպես էր՝ աշխատավարձերը չնչին էին, իսկ կանանց համար, որոնց ամուսինները մեկնել էին ռազմաճակատ, աշխատանք գրեթե չկար։ Մնում էր միայն մի ելք՝ մարմնավաճառություն։

Հասարակությունն առանց բարի մարդկանց

«Մալենա» ֆիլմում աչքի է ընկնում կատարվածի չափազանցումը, ավելորդ բնականությունը և դաժանությունը։ Օրինակ, Մալենայի ծեծի դրվագում նրան ոչ միայն ծեծում են, այլ նաև կտրում են մազերը։ Այդ ավանդույթը 1940-ականներին գոյություն ուներ միայն իտալական խուլ գյուղերում և համարվում էր ամենամեծ պատիժը սանձարձակության համար։

Ֆիլմում չկան դրական կերպարներ։ Ինքը՝ Մալենան, իրեն գրեթե չի դրսևորում, նա ընդամենը ամբոխի զոհն է։ Իսկ «բարի» հերոսների գործողություններում սեփական շահն է։ Օրինակ, պատմող-տղուկ Ռենատոն ուզում է պաշտպանել Մալենային, որպեսզի իրենով անի։ Այդպես Տոռնատորեն ստեղծում է խայթող երգիծանք այն ժամանակվա սիցիլիական հասարակության վրա։

Գեղեցկությունը, որը չի փրկում աշխարհը

Տոռնատորեն անդադար հեռուստադիտողի ուշադրությունը սևեռում է Մալենայի գեղեցկության վրա։ Ինչու՞ է դա անում։ Բանն այն է, որ Մալենան գեղեցիկ է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգով։ Նա հավատարիմ է պատերազմ մեկնած ամուսնուն, փորձում է օգնել հորը։ Այսինքն Մալենան ներքին գեղեցկության խորհրդանիշն է։

Միևնույն ժամանակ հերոսուհին միակ հոգեպես և ֆիզիկապես գեղեցիկ կինն է ամբողջ ֆիլմում։ Այդպես ռեժիսորը ցույց է տալիս, որ աշխարհին պակասում է ներքին գեղեցկություն, բարություն ու սեր։ Իսկ երբ գեղեցկությունը քիչ է, այն չի կարող ոչ ոքի փրկել։ Հավանաբար հակառակը կատարվեց Մալենայի հետ՝ ամբոխը կուլ տվեց նրա գեղեցկությունն ու բարությունը և իջեցրեց իր մակարդակի։

Մալենան մեղավոր է, թե՞ սուրբ

Այս հարցի պատասխանը զետեղված է հերոսուհու անվան մեջ։ Մալենան՝ Մագդալենայի կարճ տարբերակն է։ Իսկ այս անունը բիբլիական Մարիա Մագդալենա ապաշխարհող անառակն է։

Իսկ Մալենան ի սկզբանե անմեղ էր, բայց նրան միևնույն է դատապարտում էին։ Անառակ նրան դարձրեց հասարակությունը, որը մեղք տեսավ այնտեղ, որտեղ այն չկար։

Չնայած երջանիկ ավարտին, «Մալենան»  շատ տխուր պատմություն է։ Այո, հերոսուհուն դադարեցին ծաղրել, և հետ ընդունեցին հասարակություն, բայց հանուն դրա նա ստիպված եղավ կորցնել իրեն, ձուլվել ամբոխին։ Ոչ ոք չկարողացավ պաշտպանել նրան։

Այդ մասին խոսում են նաև Մալենայի հագուստները։ Ֆիլմի սկզբում մենք նրան տեսնում ենք բաց գույնի զգեստներով, բայց հետզհետե նրա հագուստը դառնում է սև ու սպիտակ։ Ամենա հուսահատ պահին մենք Մալենային տեսնում ենք ամբողջովին սևազգեստ։ Իսկ ֆիլմի ավարտին նա քայլում է ձանձրալի շագանակագույն կոստյումով, որն ընդգծում է՝ նա կորցրել է իրեն։

Այդպես Տոռնատորեն ցույց է տվել, որ հասարակությունը չափազանց դաժան է և ընդունակ է ոչնչացնել ամնալավը, որ կա իր մեջ։

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է