Լրահոս 24/7

Գերմանիայում 40-ից ավելի երկրների պաշտպանության նախարարներ կքննարկեն ռազմական օգնությունը Ուկրաինայում

Ուկրաինային ռազմական օգնության համակարգումն է լինելու 40-ից ավելի պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպումը կանցկացնի Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում։

«Առաջիկա մի քանի շաբաթները շատ, շատ կարևոր են լինելու: Ուկրաինան մշտական աջակցության կարիք ունի մարտի դաշտում հաջողության հասնելու համար: Դա է հանդիպման նպատակը», – հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին։

Փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,7 միլիարդ դոլարի զենք, որոնց թվում նաև՝ հրթիռներ, անօդաչու սարքեր, հաուբիցներ:

Կիրակի օրը ԱՄՆ պաշտպանության նախարարը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կիև այցից հետո հայտարարվել է լրացուցիչ 713 միլիոն ռազմական օգնության մասին, որից 322 միլիոնը՝ Կիևին, մնացածը՝ ԱՄՆ 15 դաշնակիցներին, որոնք Ուկրաինային զենք են տրամադրել։

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

3 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

4 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

4 hours ago

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

4 hours ago

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…

5 hours ago

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…

5 hours ago