ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 25-ին Ժնևում մասնակցել է «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. Անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով քննարկմանը, որը կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF)։
ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ պաշտպանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքները զինված ուժերում և պաշտպանական հաստատությունների դերը խորագրով պանելի շրջանակներում։
Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական մանդատն ու գործիքակազմը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար։
Պաշտպանը ներկայացրել է համավարակի ընթացքում 2020թ-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանի հաստատության կատարած աշխատանքներն ու մարտահրավերները՝ հատկապես Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, հայ ռազմագերիների ու պահվող անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերի հավաքագրման համար։
Պաշտպանը, շեշտելով Ազգային ժողովի ընտրած Մարդու իրավունքների պաշտպանի սերտ համագործակցության կարևորությունը, Ազգային ժողովի հետ ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ։
Անդրադարձ է կատարվել նաև ռազմական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային տարբեր փորձերին։
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մարտի 24-ին մեկնարկող բանակցություններում կքննարկեն Սեւ ծովում կրակի…
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի…
Թեհրանը գործողությունների մեծ ազատություն չունի և ստիպված կլինի երկխոսության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, Fox…
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա…
Երևանում է Իրանի արտգործնախարարը: «Զվարթնոց» օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար…