Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանն օրերս ընդունել է հայագիտություն ուսումնասիրող ճապոնացի Կարեն Համադային, որը գիրք է հրատարակել հայ ականավոր եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ և երգահան Ներսես Շնորհալու և Հայ Առաքելական Եկեղեցու մասին:
Այս մասին հայտնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը:
Գիրքը ճապոներեն առաջին աշխատությունն է, որն անդրադառնում է Ներսես Շնորհալու գործունեությանը և հայ քրիստոնեությանը: Գրքի մի մասը Համադան թարգմանել է Շնորհալու աշխատությունից՝ գրաբարով: Համադան մինչ այդ հեղինակել է մի շարք հոդվածներ Հայաստանում քրիստոնեության պատմության մասին: