Ընդդիմադիր ակտիվիստների կազմակերպած առաջնագծում է նաև ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը:
Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ առաջին օրվանից մասնակցում է ակցիաներին: Նրա խոսքով՝ ընդդիմադիրների քայլերը օրինական են:
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աչքի էր ընկնում ցուցարարների նկատմամբ ամենակոշտ և բռնի վարքագիծը դրսևորելով, անձը վիրավորող արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով:
Մինչև հեղափոխության պահը եղել է մերժված իշխանության ոստիկանապետը։