Ապրիլի 21-ին SoftConstruct-ն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական պառլամենտ բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը։
Հյուրերը շրջայց են կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության նախաձեռնություններին, ծրագրերին ու միջոցառումներին և քննարկել հետագա համագործակցության հեռանկարները հատկապես տեխնոլոգիայի և գիտության ոլորտներում։