

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը հայտարարել է, որ շարունակելու են միջոցներ ձեռնարկել երկրի միջուկային ուժերը առավելագույն արագությամբ զարգացնելու համար։
Նա հայտարարել է, որ Փհենյանը հարձակման վտանգի դեպքում կարող է միջուկային զենք օգտագործել կանխարգելիչ նպատակով, միաժամանակ կոչ անելով ցանկացած պահի համար լիովին պատրաստ լինել։
Կիմ Չեն Ունը այս հայտարարություններով հանդես է եկել երեկ երեկոյան Փհենյանում անցկացված զինվորական շքերթին, որը նվիրված էր երկրի բանակի ստեղծման 90-ամյակին։
Այսօր լույս տեսած թերթերը տարբեր սպառազինությունների լուսանկարներ են հրապարակել։ KCNA պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ զինվորական շքերթում ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի ամենամեծ՝ Hwasong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
Hwasong-17-ը առաջին անգամ փորձարկվել է անցած ամսին։ Հարավային Կորեայի պաշտոնյաների պնդմամբ՝ փորձարկումը ձախողվել էր։ Հրթիռը պայթել էր Փհենյանի երկնքում։
Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան նշում են, որ Հյուսիսային Կորեայի միակ հայտնի միջուկային փորձադաշտը վերակառուցելու նշաններ կան։ 2018-ից փակված այդ փորձադաշտի վերակառուցումը թույլ է տալիս ենթադրելու, որ Փհենյանը պատրաստվում է վերականգնել միջուկային զենքի փորձարկումները։
Հյուսիսային Կորեան գտնվում է միջազգային խիստ պատժամիջոցների տակ, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արգելել է Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների փորձարկումներն ու միջուկային ծրագրերը, բայց Փհենյանը շարունակում է դրանք։
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…