Լրահոս 24/7
26.04.2022

Ա․ Միրզոյանը մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» համաժողովին

Ա․ Միրզոյանը մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» համաժողովին

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին որպես բանախոս մասնակցել է  «Ռայսինայի երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Վերացման դոկտրին. դասեր ՄԱԿ-ի դարաշրջանից» պանելային քննարկմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Պանելային քննարկման մասնակիցները մանրամասն անդրադարձ են կատարել խաղաղության ու անվտանգության պահպանմանը, բազմակողմ դիվանագիտության համակարգին, դրա առավելություններին և մարտահրավերներին։

Իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը՝ ընդգծելով  դրանց դերը կայուն զարգացման, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այս համատեքստում շեշտվել է, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ապացուցել է իր հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին:

ՀՀ ԱԳ նախարարը ցավով է արձանագրել, որ ՄԱԿ-ի գոյության յոթ տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես եղավ բազմաթիվ պատերազմների և աղետների, որոնք բազմակողմ դիվանագիտության համակարգին չհաջողվեց կանխել։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ մարտահրավերներով լի ժամանակակից աշխարհում՝ սկսած COVID-19 համավարակից և կլիմայի փոփոխությունից մինչև ռազմական բախումներ,  կենսական կարևորություն է ստանում բազմակողմանիության՝ որպես երկխոսության հարթակի պահպանումը։

Այս առումով ընդգծվել է նշված բոլոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը։

Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ որպես բազմակողմ դիվանագիտության առջև ծառացած մեկ այլ լուրջ մարտահրավեր։

«Որպես ՀՀ ԱԳ նախարար և պարզապես հայ՝ ցանկանում եմ հիշեցնել լսարանին երկու տարի առաջ մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, տեղի ունեցած պատերազմի մասին։ Խնդրեմ, կարո՞ղ եք ձեռք բարձրացնել․ ձեզնից քանի՞սն են տեղյակ եղել դրա մասին, քանի՞սն են խոսել դրա մասին, քանի՞սն են պահանջել ՄԱԿ-ից գործել, կանխարգելել Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ նոր էթնիկ զտումները»,- իր խոսքում ասել է Արարատ Միրզոյանը։

«Ռայսինայի երկխոսությունը» (“Raisina Dialogue”) Հնդկաստանի առաջատար համաժողովն է՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության վերաբերյալ, որը նվիրված է համաշխարհային հանրության առջև ծառացած ամենաբարդ մարտահրավերներին լուծումներ փնտրելուն: Յուրաքանչյուր տարի քաղաքական, գործարար շրջանակների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության առաջնորդները համախմբվում են Նյու Դելիում՝ քննարկելու իրավիճակն աշխարհում և ուսումնասիրելու արդիական հարցերի շուրջ  համագործակցության հնարավորությունները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է