Լրահոս 24/7
27.04.2022

Նախագահը ներկա է գտնվել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացմանը 

Նախագահը ներկա է գտնվել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացմանը 

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի երեք նոր լսարանների բացման արարողությանը:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, ԿԳՄՍ, ՏԿԵ փոխնախարարների, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքով, ծանոթացել նորարար ծրագրերին, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։

Նորաբաց ստեղծարարության և նորարարության, դասախոսների համաշխատանքի և հեռավար կրթության լսարանները ձևավորվել են տեխնոլոգիական նոր լուծումներով և միտված են կրթություն ստանալն ավելի հաճելի դարձնելուն՝ ուսանողների ստեղծարար գաղափարներ գեներացնելու և քննարկելու, ստարտափ թիմեր ձևավորելու, համատեղ աշխատանքի և դրանք կյանքի կոչելու միջոցով: Հանրապետության նախագահը ողջույնի խոսքով հանդես է եկել «120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողովին և ասել է, որ այն սպասելիքները, որ կար ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից գերազանցվել են։

Նա նշել է, որ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ իր համար շատ հաճելի և կարևոր է ներկա գտնվել համալսարանի համար նշանակալի այս միջոցառմանը։ «Ես չէի կասկածում, որ բոլորիս մի մեծ անակնկալ է սպասվում։ Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները իսկապես լիարժեք հնարավորություն ունեն կրթություն ստանալ։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու և Երևանի համանուն մասնաճյուղերի միջև մրցակցություն է ձևավորվում։ Բոլորս շատ ենք խոսում կրթության կարևորության մասին, սակայն ամենակարևորն է, որ այն լինի նորարար և այն ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ նորարարական սկզբունքներով է ստեղծված»,- ասել է Հանրապետության նախագահը։

Նախագահն ընդգծել է, որ մեր երկրի զարգացման համար այլ ճանապարհ չկա, քան կրթություն ստանալն ու գիտություն զարգացնելն է։ «Մենք նավթ, գազ չենք ունենալու, և պետք է կարողանանք Աստծու տված շնորհքը, որը կրթվելն ու գիտության մեջ մեր ներդրումն ունենալն է, մեր նախաձեռնությամբ հանդես գալն է, լիարժեք օգտագործենք։ Այս առումով խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանատու են կրթության ապահովման համար, իրենց ուժն ու եռանդը չխնայեն երիտասարդ սերնդին բարձրորակ կրթություն տալու համար։

Այն ինչ կախված է պետությունից, կառավարությունից՝ հավատացե՛ք, ամեն ինչ արվել է և արվելու է։ Շատ բաներ կախված են նաև ձեր նախաձեռնություններից։ Մեր երկրում ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն հնարավորություն ունի իրականություն դառնալ գիտության ,արտադրության, յուրաքանչյուր բնագավառում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը՝ բոլորին մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է