«Անգործության մատնված ոստիկանների ներկայությամբ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանին քիչ առաջ խմբով ծեծի ենթարկած բոլոր խուլիգանները րոպե առաջ պետք է բացահայտվեն ու ասֆալտին փռված լինեն։
Ոստիկանների անգործությունը պետք է դառնա ծառայողական քննության առարկա։ Ավելին՝ պետք է լուրջ քննարկման առարկա դառնա այն, թե ինչո՞ւ ենք պարբերաբար արձանագրում անգործության մատնված ոստիկանների ներկայությամբ կատարված բռնության դեպքեր»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Իոաննիսյանն անդրադառնալով ընդդիմադիրների կողմից «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակվելուն, հարվածելուն, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելուն:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Երևանում ընդդիմադիր ակտիվիստները բռնություն էին գործադրել «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ: