«Ակնհայտ է, որ Երևանում գործում է ջարդարար հայհոյախումբ, որը համակարգվում է քաղաքական գործիչների կողմից:
Եթե հանկարծ այդ գործիչներից ոմանց թվում է, թե պատգամավորական անձեռնամխելիությունը իրենց ազատելու է կատարածի ու հրահրածի պատասխանատվությունից, ապա նրանց մեծ հիասթափություն է սպասվում:
Ակնկալում եմ վերջին երեք օրերին ծեծ կազնակերպած, կատարած ու հրահրած անձանց պատասխանատվության ենթարկումը՝ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ»,- գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Երևանում ընդդիմադիր ակտիվիստները բռնություն էին գործադրել «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:














