«Դիմադրություն» շարժման երրորդ խումբը Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից քայլերթով շարժվում է դեպի Երևան։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի մեկ այլ խումբ դեպի Երևան ուղղություն էր վերցրել Տավուշի մարզի Իջևան համայնքից ապրիլի 25-ից, մեկ այլ խումբ ապրիլի 26-ից Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից։ Այսօր մեկ այլ խումբ քայլերթով դեպի Երևան է գալու Սարդարապատից։














