Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 39 քաղաքացու:
Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է ինչ ընդդիմությունը Երևանում և մարզերում անկանոն ակցիաներ է սկսել իրականացնել: