ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է իր կազմում ընդգրկել Ֆինլանդիան և Շվեդիան։ BBC-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական գործընթացն արագ կկազմակերպվի, եթե Ֆինլանդիան և Շվեդիան որոշեն դիմել անդամության համար։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ դիմելու և պաշտոնական վավերացման գործընթացների միջակայքում Դաշինքը երկու երկրներին էլ աջակցություն կցուցաբերի։
Ստոլտենբերգը լրագրողներին ասել է, որ մտադիր է այսօր ավելի ուշ խոսել Ֆինլանդիայի նախագահի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շվեդիան և Ֆինլանդիան, ենթադրաբար, արդեն մայիսի կեսերին ՆԱՏՕ-ին միանալու հայտեր կներկայացնեն:
Նշենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտնել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում և կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների։
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…