Ընդդիմությունը իրազեկման քայլերթ է իրականացնում Երևանի կենտրոնական հատվածում՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ։
Վանեցյանը արդեն մոտ 2 շաբաթ է՝ Ազատության հրապարակում նստացույց է սկսել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավանաբար կմիանա «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին։
Վանեցյանը կարծում է՝ մի քանի օրվա մեջ ժողովրդի ճնշման ներքո կարողանալու են հասնել իրենց նպատակին։














