ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Աննա Մազմանյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Մազմանյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: