

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է 2021թ. սեպտեմբերի 8-ին:
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցափորձ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խոշոր չափի յուրացում կամ վատնում), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) (Փողերի լվացում խոշոր չափերով) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…