

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, մանտրայի պես կրկնում են ընդդիմադիրները օրեր շարունակ։ Կարծես՝ գաղտնիքը դրանում է. հաճախ ու վստահ կրկնիր նույն միտքը ու հանկարծ ֆոկուս֊պոկուս՝ հեղափոխությունը գրպանիդ մեջ է։
Տարիներ շարունակ քաղաքական աճպարարությամբ զբաղված նախկին իշխանությունը հիմա մտածում է, թե հեղափոխությունը ևս, մի յուրատեսակ աճպարարություն է, տեխնոլոգիական հնարք, որ պետք է պարզապես վստահ դեմքով կատարես և հանդիսատեսը/ժողովուրդը հիացական ծափ կտա։ Բայց արի ու տես, որ դժվարը ոչ թե հայրենասիրական ճառերը ասելն է, այլ ստիպելը, որ մարդիկ քեզ հավատան։ Մարդիկ հավատում են մարդուն։ Ոչ թե մարդու խաղացած դերին, այլ ապրած կյանքին։
Հիմա, երբ դուք ձեր հարյուր հազար դոլարանոց ամենագնացները կայանում ու կողքը նստացույց եք անում, երբ ձեր բազմահազարանոց լուքերով փողոցներ եք փակում, երբ ատելությամբ լցված՝ կոչեր եք անում, որ մարդիկ ձեզ միանան՝ փրկելու հայրենիքը, շատերը մտածում են հենց ձեզանից փրկվելու մասին։ Իսկ դա մարդիկ մեկ անգամ արել են արդեն։ Դուք այն եք, ինչից հարկավոր է փրկել մարդկանց։ Դուք լավագույն ապագայի հականիշն եք։ Դուք օրինակ չեք, տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք խրատ եք։ Ձեզ նայելով մեր ժողովուրդը ոչ թե մտածում է՝ ինչպիսին պետք է լինի իշխանությունը, այլ՝ ինչպիսին չպետք է լինի այն։ Իսկ լավագույն տեխնոլոգիան և հնարքը սա է՝ գնացեք, վերստին ապրեք ձեր կյանքը, այս անգամ ուրիշ կերպ, հետո եկեք և դարձեք օրինակ, որին պետք է հետևել ուրախությամբ, ոչ թե խրատ, որին պետք է հիշել դառնությամբ»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…