

An attractive man and woman planning vacation overseas
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը մատնանշում է այն կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել տուրիստական ուղևորություն գնելիս։
Որևէ տուրիստական ընկերությանը հանգստի կազմակերպումը վստահելուց առաջ պետք է դրա հետ պայմանագիր կնքել, որում նշված կլինեն ուղևորության մանրամասները։ Եթե ընկերությունը հրաժարվում է նման պայմանագիր կնքելուց, ապա չարժե դրան վստահել։ Նման խորհուրդ է քաղաքացիներին տվել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Տուրիստական ընկերության ընտրության հարցն ավելի քան արդիական է դարձել A&R Tour տուրօպերատորի հետ պատահած միջադեպից հետո։ Հայաստանցի զբոսաշրջիկները հուլիսի 24–ին չէին կարողացել Եգիպտոսից հայրենիք վերադառնալ տուրօպերատորի հետ առաջացած խնդիրների պատճառով։ Դեպի Եգիպտոս (Շարմ էլ Շեյխ և Հուրգադա) տոմսեր են վաճառվել, իսկ ավելի ուշ այդ ուղղություններով չվերթները չեղարկել են, քանի որ ընկերությունը փոխադրողին չարթերի դիմաց գումարը չի փոխանցել։
Կառավարությունը միջամտել է, երկու չարթերային չվերթ է իրականացրել, որոնց միջոցով 307 մարդ Հուրգադայից հայրենիք են հասցրել։ Նախատեսվում է օգոստոսի 1–ին երրորդ հատուկ չվերթն իրականացնել։
«Նախ պետք է պայմանագիր կնքել տուրիստական ընկերության հետ։ Այնտեղ պետք է նշված լինեն ուղևորության հետ կապված բոլոր մանրուքները. տրանսպորտը, տրանսֆերը, հյուրանոցը, սնունդը», – ասաց Ապրեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում։
Ավելին՝ armeniasputnik.am
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…