Լրահոս 24/7

ԱՆ ռեգիստրի գործառույթը նաև փաստաբաններին փոխանցելու գործընթացը կբարեփոխվի

Այսօր՝ ապրիլի 29-ին, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փաստաբանական գրասենյակների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մասնագետները ներկայացրել են Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթները փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրականացնելու կարգը և պայմանները:

Կառավարության որոշման համաձայն՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացնել նաև այն փաստաբանական գրասենյակները և փաստաբանները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում տարեկան առնվազն 30 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեն և գործունեություն են իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում։ Համապատասխան պայմանագրի կնքումից հետո փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակի աշխատողն անցնում է վերապատրաստման դասընթացներ, ստանում մուտքանուն և գաղտնաբառ՝ տեղեկատվական համակարգ մուտքն ապահովելու համար։

Փոխնախարար Մինասյանը հանդիպման ընթացքում նշել է, որ չնայած իրականացվող վերապատրաստման դասընթացներին՝ այնուամենայնիվ հետագա աշխատանքի ընթացքում հանդիպում են համակարգում մուտքագրման ենթակա այնպիսի գործեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս օպերատորի գործառույթներ իրականացնողները հանդիպում են դժվարությունների, որոնց լուծման նպատակով կապ է հաստատվում Գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տարածքային սպասարկման գրասենյակների համակարգման բաժնի պետերի հետ։

Ըստ այդմ՝ կարևորելով իրականացվող պատվիրակման գործընթացը՝ որպես հանրային-մասնավոր հատված համագործակցության դրսևորում և ներդրումների խթանման նպատակ հետապնդելով՝ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպումը, որի նպատակն է՝ այն փաստաբանական գրասենյակների համար, որոնք արդեն իսկ իրականացնում են սպասարկման գրասենյակի գործառույթներ՝ ևս մեկ անգամ վերհիշել վերապատրաստման դասընթացին ստացած տեղեկությունները, այլ անձանց համար՝ ներկայացնել սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման, ինչպես նաև ամենահաճախ պահանջվող ծառայությունների համար դիմումները մուտքագրելու կարգը։

Հանդիպման առաջին հատվածում Պետռեգիստրի գործակալության կողմից հակիրճ ներկայացվել է e-register տեղեկատվական համակարգը, սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման նպատակով պայմանագրի կնքման կարգը, ինչպես նաև առավել հաճախ մատուցվող ծառայությունների իրականացման հերթական քայլերը, լրացման ենթակա դաշտերը։

Հանդիպման երկրորդ հատվածում տեղի է ունեցել հարցուպատասխան, հանդիպմանը ներկա՝ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք գործնական խնդիրներ, որոնց մի մասի վերաբերյալ տեղում կոնսեսուսային լուծում է տրվել, մի մասն էլ գույքագրվել է՝ Նախարարության գործունեության օրակարգում ներառելու նպատակով:

Փաստաբաններն առաջարկել են սպասարկման գրասենյակների գործառույթների պատվիրակման արդյունքում օպերատորներին տրամադրել մի քանի օգտագործող ունենալու հնարավորություն, որի մասով փոխնախարար Մինասյանն ընդգծել է, որ կքննարկվի նվազ վճարներով նման հնարավորության առավել մոտ ժամկետներում նախատեսման տարբերակը:

Նշվել է, որ խնդիրը կդիտարկվի թվայնացման գործընթացի համատեքստում և պայմանագիր կնքող ընկերությանը մի քանի օպերատոր գրանցելու հնարավորություն կտրվի: Փոխնախարարն ընդգծել է, որ նման կերպով՝ թվային տեխնոլոգիական լուծումների շնորհիվ կկանխարգելվեն նաև մի շարք գործնական ռիսկեր:

Թիվ 1

Recent Posts

Ինչո՞ւ Քոչարյանը չի հիշում Մարտի 1-ի գործով կարևոր դրվագը

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում չի մտաբերել Մարտի 1-ի քրեական…

6 hours ago

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ՀՀ-ին առնչվող երկու բանաձև

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին…

8 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Հոկտեմբերի 12-ին «Խաղաղ խաչմերուկ. անվտանգության և…

9 hours ago

Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային…

9 hours ago

«Զվարթնոց»-ում սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ծանոթացել այստեղ Սահմանապահ ծառայության կողմից…

9 hours ago

Բաբաջանյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին

Ռուսաստանի ու Ադրբեջանի համար ՀՀ արևելյան սահմանին ԵՄ առաքելության ներկայության փաստն ուղղակի սպառնալիք է, «Խաղաղության…

10 hours ago