Լրահոս 24/7

Ֆրանսիայի նախագահը ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Ուղերձում մասնավորապես նշվում է. 

«Այսօր ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունը պարտավորեցնում է շարունակել պայքարն ատելության և բռնության դեմ, ինչպես, ցավալիորեն, այդ մասին մեզ հիշեցնում են եվրոպական մայրցամաքում ներկայումս ծավալվող իրադարձությունները: Ահա թե ինչու 2019 թ. հանրապետական օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս արժանահիշատակ ամսաթիվը նաև հիշեցնում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը և ոմանց երբեմն զոհողության հասնող հանձնառությունը՝ ի սպաս բոլորի: Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը:

Հանուն արդարության և պատմական ճշմարտության՝ այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է: Ահա թե ինչու Ցեղասպանության ժխտումը պետք է անխոնջ կանխել մասնավորապես դպրոցական միջավայրում: Եվրոպական մակարդակով մշակում ենք իրավական գործիքներ՝ համացանցում զսպելու ատելության խոսքը: Եվրոպական միության խորհրդում մեր նախագահությունը հնարավորություն է մեր եվրոպացի գործընկերների հետ ավարտին հասցնելու թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը: Ոգեկոչման այս տխուր օրը մենք նայում ենք նաև դեպի ապագան:

Այս օրը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, որի վառ ապացույցն է Ծիծեռնակաբերդում վեր խոյացող ցեղասպանության հուշահամալիրը: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան կշարունակի լինել Հայաստանի կողքին՝ սատարելու վերջինիս ժողովրդավարական գործընթացին և տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերին: Դուք լավ գիտեք, թե որքան եմ կարևորում բոլոր մակարդակներում մեր կապերի ամրապնդումը»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

8 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

8 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

8 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

9 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

9 hours ago