Facebook

Ընդդիմադիր «փրկիչները» այսօր էլ Արցախի ապագան են դրել նժարին | Նազելի Բաղդասարյան

Քաղաքական միմոսությունը փրկօղակ ներկայացնողները հերթական անհաջող փորձն են իրականացնում իրենց պիտանելիությունն ապացուցելու համար։ Ժամկետանց թշվառախումբը արհեստավարժ մանիպուլացիաներով, կեղծ քաղաքական թեզերով այս էլ որերորդ անգամ մոլորության մեջ են գցում Հայաստանի քաղաքացուն, որը գիտակ է, բանիմաց և բնավ ոչ միամիտ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: 

«Չգիտես ինչու, Արցախի փրկության քողի տակ արկածախնդիր հրոսակախումբը ծվարել է Երևանի կենտրոնում, որոշ առանձնյակների էլ կարելի է նկատել մարզկենտրոններում։ Մինչդեռ սահմանն ու սահմանագիծը շատ ավելի հեռու են, իսկ երկիրն էլ ճառերով, պաթոսախեղդ ելույթներով ու հայհոյախառն վանկարկումներով չեն փրկում։ Եթե դուք հայրենիքը մազաչափ սիրեիք, այսօր դուք հայ զինվորի, գիտնականի, բժշկի ու հողի մշակի կողքին կլինեիք, այլ ոչ թե իշխանության թիկունքում՝ պատեհ առիթով հարված հասցնելու սպասումով։ Ձեր հայրենադավ ձեռագիրը չի փոխվում։

«Թաքստոցներում» դարանակալած՝ սեփական շահի, փողի և աթոռի համար եք կռիվ մղում։ Սեփական հայրենիքը, հողն ու ժողովրդին մանրադրամ դարձնելով՝ ընդդիմադիր «փրկիչները» այսօր էլ Արցախի ապագան են դրել նժարին։ Պատմությունը ձեզ և ձեր նմաններին գնահատական տվել է՝ մերժելով և նետելով քաղաքական աղբանոցը»,- գրել է Շիրակի մարզպետը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

3 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago