Լրահոս 24/7

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է կաշառք վերցնելու կասկածանքով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալելու մասին: ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

«Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ: Ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալը հետևյալն էր. Երևանի Բաղրամյան պողոտայի 47 շենքի բակում մետաղական կոնստրուկցիաներով ինքնակամ պատրաստված պատշգամբը չապամոնտաժելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից չազատելու և մինչև երկու միլիոն դրամի չափով վարչական տույժ չկիրառելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետը, տարածքային երրորդ բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, այս տարվա ապրիլի սկզբներին բնակչից որպես կաշառք պահանջել են 300 հազար դրամ:

Պայմանավորված օրը՝ ապրիլի 24-ին, ինչ-ինչ պատճառներով գործարքը չի կայացել, սակայն ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն, և քաղաքացին քաղաքապետարան է հրավիրվել ապրիլի 28-ին։ Այդ օրն էլ քաղաքապետարանի գլխավոր մասնագետը Երևանի Դեմիրճյան փողոցում, «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենայում, քաղաքացուց 300 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել քրեական ոստիկանություն։ Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը։

Հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետարանի գլխավոր մասնագետն ու տարածքային երրորդ բաժնի պետը ձերբակալվել են: Քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Եռակողմ հայտարարության մեկ կետը չի կարող առանձին դիտարկվել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին, որի ընթացքում…

25 mins ago

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

16 hours ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

17 hours ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

18 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

18 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

18 hours ago