«Դիմադրություն» շարժումն այսօր քայլերթ է իրականացնում Սարդարապատից դեպի Երևան: Ինչպես իրենք` մասնակիցներն են հայտարարում, իրազեկման, արժանապատվության, հանուն Արցախի ու Հայաստանի ապագայի այս քայլերթի մասնակիցների երեկոյան խարույկին միացել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: