Լրահոս 24/7

Վարչապետի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով:
Այս տոնը ամրագրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման և զարգացման գործում:

2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում և այդ արժեքն անշրջելի է ու անսասան:

Ընտրությունների կեղծման և այսպիսով Քաղաքացուն որոշումներ կայացնելու սահմանադրական իրավունքից զրկելու էջը մնացել է անցյալում և Հայաստանն այլևս ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ընտրական ժողովրդավարությամբ երկիր:
Նաև այն պատճառով, որ 2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո առաջին հերթին Քաղաքացին ոչ միայն թույլ չտվեց իր պետության քաոսացումը, այլև ետպատերազմյան դժվարագույն ժամանակահատվածում բարձրացրեց մեր երկրի ժողովրդավարական համարումը:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացիներ, մենք անցել ենք ու անցնում ենք աննկարագրելի, երբեմն՝ ուղիղ ասենք, անտանելի դժվարություններով: Ամեն օր, ամեն ժամ, ամեն քայլափոխի մեզ փորձում են ախտահարել կասկածի ու երկմտանքի վարակով, փորձ են անում սասանել մեր հավատը մեր անցյալի ու ապագայի և որ առավել կարևոր է՝ մեր առաքելության նկատմամբ:

Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:

Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Հիմա առավել քան երբևէ համոզված եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով և փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի:
Եւ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը, Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում: Հավերժ փառք մեր նահատակներին»:

Թիվ 1

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

2 hours ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

3 hours ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

4 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

4 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

4 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

4 hours ago