

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։
Ղեկավարների շփումը սկսվել է պատվիրակությունների մասնակցությամբ, ապա բանակցությունները շարունակվել են դեմ առ դեմ ձևաչափով:
«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնային են, և դրանք շատ հաջող են զարգանում: Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, և մեր գնահատականները աշխարհի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հաճախ շատ մոտ են:
Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մեր գնահատականները հաճախ շատ մոտ են, նույնիսկ համընկնում են»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Պուտինն ընդգծել է, որ Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ։
«Ես ձեզ սպասում եմ Կազանում այս ամիս՝ 23-24-ին, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, որտեղ մենք նաև երկկողմ հանդիպում ունենք պլանավորված,- Իրանի նախագահին է դիմել Պուտինը։
Փեզեշքիանն իր հերթին ասել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները անկեղծ են և պետք է ավելի բարելավվեն:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…