Լրահոս 24/7
30.04.2022

«ՍԱՍ»-ի Արտակը՝  չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները․ Հետք

«ՍԱՍ»-ի Արտակը՝  չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները․ Հետք

Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանն իր հայաստանյան բիզնեսին աջակցելու նպատակով ընկերություններ է հիմնել արտերկրում: Սրանց հետ իր կապը քողարկելու համար նախկին պաշտոնյան օգտագործել է օֆշորում գրանցված ձեւական ընկերություններ, իսկ մի պարագայում էլ որպես վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատեր գրանցվել է նրա զոքանչը: Հետքը հետաքննություն է անցկացրել օֆշորային ընկերություններում «ՍԱՍ»-ի Արտակի գործունեության վերաբերյալ։

Սարգսյանի հայտարարագրերում այս ընկերությունների մասին ոչինչ չկա, այնինչ 2017-ի հուլիսից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեորեն պատժելի արարք է: Առավելագույն պատիժը կարող է լինել 4 տարի ազատազրկումը:

Սարգսյանի արտասահմանյան ընկերությունների մասին տվյալները եւ դրանց ներկայացուցիչների նամակագրությունները հայտնվել են «Pandora Papers» թղթապանակում, որի մասին հետաքննող լրագրողները հայտարարեցին նախորդ տարվա հոկտեմբերին:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», մինչ օրս ուսումնասիրում են տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»: Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազ. հատ ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաեւ ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք:

Փաստաթղթերն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձեւական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով: Այդ 14-ից մեկը կիպրական «Demetrios A. Demetriades» իրավաբանական ընկերությունն է, որն այլ կերպ հայտնի է իբրեւ «DADLAW»: Սրա հաճախորդներից են եղել Արտակ Սարգսյանն ու նրա մտերիմները:

Արտակ Սարգսյանը, որն առավել հայտնի է որպես «ՍԱՍ»-ի Արտակ, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի հիմնադիրն է: 2004-2007 եւ 2012-2019 թթ. նա Ազգային ժողովի պատգամավոր էր: Մինչեւ 2006 թ. Սարգսյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, իսկ 2006-2018 թթ.՝ ՀՀԿ-ի:

Սարգսյանների գլխավոր ընկերությունը՝ «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ-ն, հիմնադրվել է 1998-ի փետրվարին Արտակ Սարգսյանի ավագ եղբոր՝ Արամի կողմից: 2006-ի մայիսին՝ պատգամավորության շրջանում, նրան է միացել Արտակը: Մինչ օրս եղբայրները 50-50 համամասնությամբ տնօրինում են ընկերությունը:

Արտակ Սարգսյանը չի հայտարարագրել օֆշորային ընկերությունում իր բաժնեմասը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է