Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մակրոնը խոստացել է Զելենսկիին «ուժեղացնել Ուկրաինային հատկացվելիք աջակցությունը պաշտպանական սպառազինության ու հումանիտար ոլորտներում»: