ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Արցախ-Երևան ճանապարհին մեքենայում հայտնաբերված գնդացիրների միջադեպին։ Պատգամավորը գրել է․
Լավ բա բարոյական մարդը Արցախից զենքը կվերցնի ու Երևան կբերի՞։ Ինքն էլ՝ գնդացիր (пулемет):
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնեցին , որ մայիսի 1-ին, ժամը 6.40-ին Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր:
Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է: