Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ արժանապատիվ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր հայրենիքի և մեր ընտանիքների բարեկեցության:
Վստահ եմ` քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել հայրենիքի հզորացմանն ու համայնքի բարեկարգմանը»: