Լրահոս 24/7

Լեհաստանի ՊՆ-ն հայտարարել է ՆԱՏՕ-ի զինվորների մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկի մասին

Կիրակի օրը մեկնարկում են Defender Europe և Swift Response 2022 միջազգային զորավարժությունները ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 27-ը։

«Զորավարժություններին, որոնք կանցկացվեն Լեհաստանի և ևս ութ երկրների տարածքում, կմասնակցեն 18 հազար զինվոր ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ մոտ 7 հազար զինվոր և 3 հազար տեխնիկա կմասնակցի Լեհաստանի տարածքից»,- հայտնել է գործակալությունը։

Ինչպես ընդգծել են հանրապետության պաշտպանության նախարարությունում, դրանք «ցիկլային պաշտպանական զորավարժություններ են, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ և առնչություն չունեն տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին»։

 Նշվում է, որ ԱՄՆ Զինված ուժերի կողմից կազմակերպված զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել պատրաստվածությունը և բարելավել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների միջև։

Թիվ 1

Recent Posts

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

1 hour ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

3 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

3 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

4 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

4 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

5 hours ago