Լրահոս 24/7

Նավակ ճոճողի կոչը քաղաքացիներին

«Բարև Ձեզ, հարգելի հայրենակիցներ, եկել եմ ասեմ, որ քանի որ այսպես կոչված ”ընդդիմության” ”առաջնորդները” վաղվանից հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչը անշուշտ իրենց սահմանադրական իրավունքն է, որը նաև իրականացվելու է ճանապարհներ փակելու միջոցով:

Ինչը ըստ էության սահմանափակելու է ձեր որոշ իրավունքներ, խոչընդոտելու է ձեր տեղաշարժը, որոշակի անհարմարություններ և տհաճություն է պատճառելու:

Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ այնուամենայնիվ ըմբռնումով մոտենալ, չմտնել վեճերի և լեզվակռիվների մեջ, չտրվել սադրանքների, որևէ դեպքում չփորձել բռնության որևէ դրսևորում ցուցաբերել կամ որև է բռնությանը բռնությամբ արձագանքել: Բռնությունը Հայաստանում մերժված երևույթ է, ինչպեսև մնացած արատավոր երևույթները և սուբյեկտները:

Եղեք զգո՜ն, հանգիստ, հանդարտ, սառնասիրտ, հավասարակշիռ:

հ.գ. Ոստիկանությանը խնդրում եմ, այն պարագայում, երբ տեսնում եք, որ ճանապարհ է փակվում, ոչ թե անհնազանդություն իրականացնողներին հեռացնելով ավելորդ լարվածություն ստեղծեք, այլ ուղղակի երկկողմանի փակեք այդ ճանապարհի սկիզբն ու վերջը, և զուտ կարգավորեք երթևեկությունը:

Բոլորիս արդյունավետ աշխատանքային շաբաթ:

Շնորհակալություն ուշադրության համար:

Հարգանքով՝

նավակ Ճոճողը»,-գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

8 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

8 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

8 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

9 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago