Լրահոս 24/7

Օլեգ Տինկովն ասել է, որ Тинькофф բանկի իր մասնաբաժինը վաճառել է իշխանությունների ճնշման ներքո

Ռուս գործարար Օլեգ Տինկովը New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ իշխանությունների ճնշման ներքո վաճառել է Тинькофф բանկի իր մասնաբաժինը:

Բանկիրը պնդում է, որ Instagram-ում հրապարակված գրառման հաջորդ օրը (նա հրապարակել է ապրիլի 19-ին), որում նա կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինայում Ռուսաստանի իշխանությունների ռազմական գործողությունները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմը կապվել է Тинькофф բանկի ղեկավարության հետ և սպառնացել ազգայնացնել այն, եթե Տինկովը չխզի իր հետ կապերը։

Անցյալ շաբաթ Վլադիմիր Պոտանինի Interros խումբը Օլեգ Տինկովի ընտանիքից գնեց ռուսական Тинькофф խմբի մայր կառույցի՝ TCS Group Holding-ի 35% բաժնետոմսերը։ Ռուսաստանի բանկը հավանություն է տվել գործարքին, դրա պարամետրերը չեն բացահայտվել։

Բանկիրը նույնպես չի հայտնել գործարքի գումարը, սակայն ասել է, որ իր մասնաբաժինը վաճառել է «կոպեկով»։ Տինկովը գործարքն անվանել է «հուսահատ վաճառք, զեղչով վաճառք», որը նրան պարտադրել է Կրեմլը։

«Ես չէի կարող քննարկել գինը: Սա պատանդի վիճակ է. դուք վերցնում եք այն, ինչ ձեզ առաջարկում են առանց բանակցությունների», – ասել է Օլեգ Տինկովը հրատարակությանը տված հարցազրույցում։

Գործարարը հեռախոսով խոսել է New York Times-ի լրագրողների հետ, չի հայտնել, թե որտեղ է գտնվում։ Նա նաեւ ասել է, որ թիկնապահներ է վարձել՝ վախենալով իր կյանքի համար։

Կրեմլը չի ​​պատասխանել New York Times-ի մեկնաբանության խնդրանքին: Тинькофф բանկըը, որը Տինկովը հիմնել է 2006 թվականին, հայտարարել է, որ բանկի ղեկավարության համար սպառնալիքներ չկան։

Նույն օրը, երբ Տինկովը հրապարակեց իր գրառումը, բանկում ասացին, որ «Օլեգ Տինքովը երկար տարիներТинькофф խմբի ընկերություններում որոշումներ կայացնող չէ, և գործարարի հայտարարությունը Ուկրաինայի պատերազմի մասին իր անձնական կարծիքն է։

Եվ մի քանի օր անց, Օլեգ Տինկովի մասնաբաժինը վաճառելու գործարքից առաջ, բանկը հայտարարեց, որ 2022 թվականին Тинькофф-ը կվերաբրենդավորվի և կդադարեցնի հին ապրանքանիշի օգտագործումը։

Մարտին Մեծ Բրիտանիան անձնական պատժամիջոցներ սահմանեց Օլեգ Տինկովի և մոտ 60 այլ ռուս անհատների և ընկերությունների նկատմամբ՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման հետ։

Աղբյուրը՝ currenttime.tv:

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

4 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

5 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

5 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

5 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

6 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago