Լրահոս 24/7

Ժամանակը վերից վար բացահայտել է մեր պետության և ժողովրդի նպատակները խոչընդոտող ուժերին, անհատներին ․ Ն․Այվազյան

«Իշխանությունը հակաիշխանության անկարողության ու հիասթափության սերմանման միջոցով ավելի լավ կտեղավորվի աթոռին, ինչպես միշտ, բայց դրանից ոչինչ չի փոխվի Հայասատանի արտաքին կուրսի վրա, դրանից բանակը չի դառնա պրոֆեսիոնալ և ավելի ուժեղ, դրանից բազմաթիվ այլ հիմնախնդիրներ չեն լուծվի:

Իսկ ինչու՞ չի միանում ժողովուրդն իրենց: Հստակ է՝ իրենք հույզերի, փողի, թալանը պահելու, և որ ամենակարևորն է՝ ռուսական ոչ բարով բարեկամական երկրին ծառայություն են մատուցում, որպեսզի կորզեն կամայական, հնարավոր ինքնուրույնություն, որը կարող է ցուցաբերել գործող իշխանությունը: Ժամանակը վերից վար բացահայտել է մեր պետության և ժողովրդի նպատակները խոչընդոտող ուժերին, անհատներին: Մնում է՝ այս խաղերից զերծ մնացած, այս խաղերին մասնակցել չկամեցող առողջ անհատների մոբիլիզացում լինի, որը պայքարի այլ ուղի մատնացույց կանի ժողովրդին:

Ես տեսնում եմ այդ գործընթացները: Նույնիսկ, եթե չբացառենք հակաիշխանության տապալումը, նույնիսկ եթե որևէ կերպ հաջողություն գրանցեն, միևնունն է նշածս գործընթացը տեղի է ունենալու: Թեկուզև վստահաբար կարող եմ ասել, որ դրան այլընտրանք, շեղում, փուչիկներ կան և լինելու են դաշտում, որից պաշտպանվելն ու տարբերվելը շատ տրիվիալ ձև ունի:

Հ.Գ. Հակաիշխանության այսօրվա հայտարարության կոնսպեկտը.«Մենք հասանք մեր նպատակին՝ տոտալ բլոկադա արեցինք քաղաքը, ոստիկանությունը բռնություն կիրառեց մեր դեմ:Մենք ավելի քիչ ենք այսօր, բայց բյուրեղացանք՝ ժեխն ու դավաճանները մեզ պետք չեն»:

Իրականում իրենք խցանումներ առաջացրեցին ընդամենը և գրգռեցին մարդկանց ի հակառակ իրենց, իսկ ոստիկանությունը իրենց հանդեպ ուժ կիրառեց, ինչպես որ իրենք տարբեր դրվագներում ահաբեկումով, անթույլատրելի արտահայտություններով, նաև որոշ դրվագներում բռնություն ու սպառնալիքներ են կիրառում շարքային քաղաքացիների վրա»,-գրել է Ազատ Թիվիի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը։

Թիվ 1

Recent Posts

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

29 minutes ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

47 minutes ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

1 hour ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

2 hours ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

2 hours ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago