Լրահոս 24/7

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին` Էյդ Ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին և վարչապետ Մուստաֆա Մադբուլիին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին, Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին և վարչապետ Հուսեյն Արնուսին, Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիին, Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Ազմի Միկաթիին, Կատարի Պետության էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիին և նախարարների խորհրդի նախագահ Շեյխ Խալիդ Բին Խալիֆա Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Թանիին` իսլամական սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի կապակցությամբ:

Վարչապետ Փաշինյանը երկրների առաջնորդներին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, ժողովուրդներին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

2 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

3 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

3 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

4 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

4 hours ago