Լրահոս 24/7

Ն․ Փելոսին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի նախագահին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր Վարշավայում ընդունել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին։

Reuters գործակալության փոխանցմամբ, Փելոսիի և Դուդայի հանդիպման օրակարգային գլխավոր թեման Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են։

Հանդիպման ավարտին Փելոսիի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար նշված է․ – «Մենք Լեհաստան ենք ժամանել աշխարհին աներկբա ուղերձ հղելու նպատակով՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում Ամերիկան հաստատակամորեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողքին է»։

Նենսի Փելոսին և նրան ուղեկցող կոնգերսականները, որոնց թվում էր նաև Կալիֆորնիայի հայաշատ շրջաններից ընտրված Ադամ Շիֆը, Վարշավա էին ժամանել Ուկրաինայի մայրաքաղաքից։

Ամերիկացի կոնգրեսականներին Կիևում նախօրեին ընդունել էր Վլադիմիր Զելենսկին։

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

17 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

17 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

17 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

18 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

18 hours ago