

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նախ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայիս համակարգին, առկա խնդիրներին ու թերություններին, հաշմանդամության փորձաքննության գործընթացին, մատուցվող ծառայություններին, երաշխիքներին, ինչպես նաև սոցիալական պաշտպանությանը:
Նշվել է, որ հաշմանդամության քաղաքականության փոփոխության նոր մոդելը նախատեսում է առավել հասցեական մոտեցում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաշվի առնելով նաև ընտանիքների հնարավորություններն ու կարողությունները: Բացի այդ, նախատեսվում է Միասնական սոցիալական ներկայիս 34 ծառայությունների փոխարեն այդ թիվը հասցնել 49-ի, բարելավել վերջիններիս ենթակառուցվածքներն ու նյերգրավվել մասնագիտական նոր կարողություններ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել մոդելի ներդրման «ճանապարհային քարտեզ»-ին, ինչպես նաև նոր համակարգից ակնկալվող արդյունքներին: Զեկուցվել է, որ մոդելը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:
Ամփոփելով քննարկումները՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրային կյանքում ներգրավվածության ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումն ու հասցեական աջակցության ապահովումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում ներկայացված գաղափարներն ու առաջարկությունները, որոնք միտված են մոդելի արդյունավետության բարձրացմանը, ներառել նախագծում՝ լրամշակելով այն:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…