

«Իսպանիայի վարչապետի և Պաշտպանության նախարարի հեռախոսներում իսրայելական արտադրության Pegasus լրտեսական ծրագիր է տեղադրված եղել», – այսօր Մադրիդում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարել է Իսպանիայի կառավարության անդամներից Ֆելիքս Բոլանոսը։
Իսպանացի պաշտոնյայի խոսքով՝ հատուկ ծառայությունները ենթադրում են, որ հարձակման հեղինակը Իսպանիայի տարածքում գործող հաքերային խմբավորումներն են։
«Կառավարությունը արդարադատության համակարգի պատասխանատուներին տեղեկացրել է Ազգային կրիպտոլոգիական կենտրոնից ստացված երկու տեխնիկական զեկույցների մասին, որոնց համաձայն, վարչապետի և պաշտպանության նախարարի հեռախոսները ախտահարված են եղել Pegasus ծրագրով։ Այդ ծրագիրը, ինչպես գիտեք, կողմնակի անձանց հնարավորություն է տալիս ծանոթանալ հեռախոսներում առկա բովանդակությանը», – հայտարարել է իսպանացի նախարարը։
Իսպանական կառավարության տվյալներով՝ վարչապետ Պեդրո Սանչեսի հեռախոսը հարձակման է ենթարկվել 2021 թվականի մայիսին, իսկ պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսինը՝ նույն թվականի հունիսին։
Աղբյուրը՝ Azatutyun.am:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…