

Ճանապարհներով, որ գնում ես, աջ ու ձախ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր են գցած: Այս մասին այսօր ՀՀ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, դիմելով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նա նշեց, որ այդ խնդիրների համար պետք է կոնկրետ պատասխանատուներ լինեն, թե ովքեր են դրանք հավաքելու, բացի այդ էլ համապատասխան տուգանքներ պետք է լինեն, մարզպետարանները պետք է դրանով զբաղվեն:
«Խնդրում եմ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, որպեսզի կարողանանք հասկանալ, թե դրա պատասխանատուն ովքեր են լինելու: Դա մեծ անդրադարձ է ունենում մեր երկրի վրա, մարդիկ դրանով որոշում են մեր երկրի սոցիալ-տնտեսական, գիտական պատկերացումների մակարդակը, ինչը վատ է, քանի որ զարգացած երկրներից եկողները շատ վատ են այդ ամեն ինչին նայում»,- ասաց պատգամավորը:
Գայանե Գաբրելյանը նշեց, որ իրենց համար խնդիրը թիրախային է և 2022 թվականին պոլիէթիլենային տոպրակների հետ կապված քայլ են արել: «Ես բոլորիս ցավը հասկանում եմ, որ պոլիէթիլենային տոպրակները մեր տներում չպակասեցին, մենակ դրանց քաշը ավելացավ»,- ասաց նա և նշեց, որ, չնայած դրան, այդ ռեֆորմը ունեցավ դրական էֆեկտ, քանի որ քաղաքացիների որոշակի շերտ հրաժարվեց:
«Մենք հիմա նախագիծ ենք իրականացնում՝ իսպառ արգելելու որևէ պոլիէթիլենային տոպրակներ: Դա հանրության որոշ մասայի մոտ կդիտվի սահմանափակում, բայց այս սահմանափակումը բոլորին է հուզում, քանի որ այսօր մեր հուշարձաններին, գեղեցիկ վայրերին վերաբերող լուսանկարներում տոպրակները ծառին կախված անպակաս են, կարծես դարձել են բնության մաս»,- ասաց նա։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…