

Հունաստանի Հերակլիոն քաղաքում այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել է 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և չեմպիոն հռչակվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Պոկում վարժությունում Չոլակյանը նախ բարձրացրել է 100, ապա 104 և 108 կգ կշռող ծանրաձողերը և փոքր ոսկե մեդալ նվաճել:
Հրում վարժությունում էլ նա նախ գլխավերևում է պահել 125 կգ, ապա՝ 130 և 132 կգ կշռող ծանրաձողերը: Հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 240 կգ արդյունքով կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին:
Հիշեցնենք՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 8 ծանրորդ՝ Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…