

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը մայիսի 2-ի առավոտյան լուրերի եթերում անդրադարձել է Երևանում ընդդիմության բողոքի ցույցերին։ Այս մասին հայտնում է Civilnet-ը։
Եթերի ժամանակ, սակայն, հեռուստաալիքն օգտագործում է կադրեր, որոնք իրականում որևէ կապ չունեն ինչպես այս օրերին ընթացող գործողությունների, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի հետ։
Civilnet-ի փոխանցմամբ տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տեղանքը և երթի ժամանակ օգտագործվող նշանները կապ չունեն Հայաստանում անցկացվող՝ ընդդիմության ցույցերի հետ։
Բացի այդ, կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանության և ցուցարարների բախման ժամանակ կիրառվում հատուկ միջոցներ, մինչդեռ վերջին օրերին Երևանում անցկացվող ընդդիմության ցույցերի ժամանակ ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ ցուցարարների կողմից նման դեպքեր չեն գրանցվել։
Համացանցում առկա տեսանյութերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս կադրերի մի մասն իրականում Փարիզում այս օրերին անցկացվող բողոքի ցույցերից է. դրանք վերածվել են խոշոր բախումների։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում և հատկապես Փարիզում մայիսմեկյան երթերին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ կոչ անելով բարձրացնել աշխատավարձերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորելով հրաժարվել կենսաթոշակային տարիքը բարձրացնելու իր ծրագրից:
Ռուսաստանյան հեռուստաալիքի անդրադարձում օգտագործված այլ կադրերը, այդ թվում՝ երեկոյան ժամին ոստիկանների հետ բախման տեսարանը, վերցված են կրկին մայիսի 1-ին Բեռլին քաղաքում անցկացված ցույցերից։
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…