Լրահոս 24/7

Ն․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկիին՝ երկրի ազգային տոնի առթիվ: ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ուղերձում նշված է. 

«Ձերդ Գերազանցություն,       

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ: 

Այս տարի նշում ենք Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը: Վստահ եմ, որ այս ընթացքում ձեռք բերված փորձը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական համագործակցության ողջ ներուժը և համալրելու երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով՝ բարձրացնելով հայ-լեհական համագործակցությունը որակական նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ 

Վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ ջանքերով խթանելու ՀՀ-ԵՄ գործընկերության՝ տարեցտարի ընդլայնվող օրակարգի զարգացումը։ 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն: 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

4 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

5 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

5 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

5 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

6 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago