Լրահոս 24/7

ԱԺ նախագահը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմության անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները գնահատում է համաչափ։ Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին, որ կարողանում են պահպանել մյուս քաղաքացիների իրավունքները։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ մյուս քաղաքացիների իրավունքները նրանք պահպանում են և թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումները, որոնք տեղի են ունենում, խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին։ Բայց միևնույն ժամանակ կրկնում եմ, որ այն քաղաքացիները, որոնք ազատ ցույցեր, երթեր իրականացնելու իրենց իրավունքն են իրացնում, նրանց նույնպես հարգանքով եմ վերաբերվում և գտնում եմ, որ նրանց իրավունքները նույնպես պետք է պահպանվեն»,- ասաց ԱԺ նախագահը։

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր գործընկերները նույնպես նշում են, որ ոստիկանության աշխատակիցները օգնում են և աջակցում են, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում։

«Համենայնդեպս, պետք է հասկանանք, որ գործողություններ են տեղի ունենում, քաղաքական գործընթաց է տեղի ունենում, և ոստիկանությունը իր աշխատանքն է իրականացնում»,- ասաց Սիմոնյանը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

11 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

12 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

12 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

12 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

13 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

13 hours ago