Լրահոս 24/7

2021-ի ընտրություններին պարտված ուժերը նույն ասելիքով փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել. Ա․Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը:

«Այն քաղաքական ուժերը, որոնք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով հստակ որևիցե առաջարկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել։ Բայց իմ համար ակնհայտ է, որ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից»,- նկատեց Սիմոնյանն՝ հավելելով, որ ներքաղաքական լարում ևս չի տեսնում։

Ինչ վերաբերում է համագործակցությանը, Սիմոնյանը շեշտեց՝ երևի 10-15 անգամ ասել են, որ ընդդիմության հետ համագործակցելու առաջարկությունն ուժի մեջ է, ուժի մեջ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու և քննարկելու յուրաքանչյուր հարց:

Սիմոնյանը նկատեց՝մտավախություն ունի, որ նրանք այդ օրակարգը մերժում են, որովհետև դա իրենց համար փակուղային կլինի։ «Իրենց ասելիքը որպես այդպիսին, ձևավորված չէ և իրենց առաջարկը, որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ չկա։ Եթե քաղաքական ասելիք կա, քաղաքական ասելիքի գործընթացի վայրն այս դահլիճն է»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

15 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

15 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

15 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

16 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

17 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

17 hours ago