«Ինձ հետաքրքիր ա՝ էդ մարդիկ, որ փողոց են փակում ու հավաքվում հրապարակներում, պահանջում Նիկոլի հեռացում ու սատարում Քոչարյանին, տեղյակ ե՞ն, որ Քոչարյանը հստակ արտահայտել է իր տեսակետը միութենական պետության վերաբերյալ եւ բաց տեքստով ասել, որ անկախ Հայաստան չի լինելու։
Բոլորը տեղյակ ե՞ն։ Ու էդ դեպքում ո՞նց են իրենցից բացի ինչ-որ մեկի հասցեին գոռում՝ դավաճան»,- գրել է բանաստեղծուհի, արձակագիր Արփի Ոսկանյանն անդրադառնալով ընդդիմության գործողություններին և այն մարդկանց, ովքեր միացել են պայքարին։