Լրահոս 24/7

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել գնաճը զսպող գործիքը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25 տոկոս:

Գլխավոր դրամատան հաղորդմամբ` մարտին տարեկան գնաճն ավելացել է և կազմել 7.4 տոկոս:

Ըստ ԿԲ-ի` արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի: Միաժամանակ, կառույցը շեշտում է, որ կանխատեսվում է` 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կմոտենա նպատակայինի` 4 տոկոսի ցուցանիշին:

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման դրույքը 1.25-ով բարձրացրել էր մարտի կեսերին: Հայտարարվել էր, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ սանկցիաները, Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն դրա ճյուղերին:

Թիվ 1

Recent Posts

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

11 mins ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

28 mins ago

Վարչապետը գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների…

45 mins ago

«Վարդանանց»-ի հրավերով Երևանում է ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը

Ռևմատոլոգների VIII ազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնի ղեկավար Քսենոֆոն Բարալիակոսը։…

56 mins ago

ՀՀ-ն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» տանկերի ձեռքբերման հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից…

1 hour ago

ՌԴ-ն փոխում է ԱՄՆ-ում իր դեսպանին

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հաջողությամբ կատարել է իր առաքելությունը, այժմ հերթը մյուսինն է. հայտնել…

2 hours ago